Մառախուղի պատճառով կորած զինծառայողների որոշումները շարունակվում են

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

«Դեռ նորություն չկա: Աշխատանքները, այդ թվում նաև ռուս գործընկերների միջնորդությամբ, շարունակվում են,- հայտնում են  ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարությունը հաղորդում էր տարածել , որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

 

Կիսվել