Ի՞նչ գիտեք, որ չստացվեց իմ վարչապետ դառնալը, միգուցե ՍԴ-ն ամսի 4-ին որոշում է, որ ես եմ վարչապետը, դատարանի բակում լրագրողներին ասաց Սամվել Կարապետյանը։ Կատակեց՝ «Վարդևանյանը որ մի քիչ գազ տա, տենց էլ կլինի»։ Խոսելով իր՝ 3 երկրի քաղաքացիություն ունենալուց, ասաց, որ եթե կարիք լինի, ինքը կմնա միայն ՀՀ քաղաքացի. «Որ օրը ես կհռչակվեմ վարչապետ, այդ օրը ես կլինեմ միայն ՀՀ քաղաքացի։ Ամեն օր դրա մասին հարց տալը, իմ գնահատմամբ, լուրջ չէ»։
Սամվել Կարապետյանը նաև պնդում է՝ իշխանությունները ոչ մի շանս չունեն իրենց «մեջտեղից հանելու»։
Նա չի պատկերացնում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ունեզրկելու իրեն։
Ես չեմ պատկերացնում, ինձ թվում է՝ ինքն էլ չի պատկերացնում, խոսում է էլի,- ասել է Կարապետյանը։