Ողբերգական դեպք՝ Երևանում. մի քանի օր որոնվող 63-ամյա կնոջ դին փրկարարները հայտնաբերել են Երևանյան լճում

Աննա Անտոնյան Հուլիս 13, 2022

Հուլիսի 13-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դի է նկատվել Երևանյան լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Երևանյան լճից քաղաքացի Ս. Ս.-ի (ծնված 1959 թ․) դին:

Ավելի վաղ հայտնել էր, որ նախօրեին՝ հուլիասի 12-ին, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացուց, որը հայտնել է, որ իր մայրը մի քանի ժամ առաջ տանից դուրս է եկել և չի վերադարձել: Տղան ինքնուրույն  որոնողական աշխատանքներ է կատարել մոր գնացած կասկածելի երթուղով և նշված վայրերի խանութներում, մասնավոր ընկերություններում տեղադրված տեսախցիկների միջոցով պարզել է, որ մայրը վերջին անգամ երևացել է Երևանյան լճի մոտ, որտեղ էլ հայտնաբերել են մոր կողմից օգտագործվող ձեռնափայտը ու, ըստ կասկածների՝ հնարավոր է, մայրը անզգուշաբար ընկած լինի Երևանյան լիճը:

Կիսվել