Վիվառոյի Վիգենը 200 000֊ական դոլար է տվել Ալեն Սիմոնյանին և Բաբկեն Թունյանին

Աննա Անտոնյան Ապրիլ 12, 2021

Վիվառոյի Վիգենը 200.000-ական ԱՄՆ դոլար է տվել Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդն արգելող օրենքն անցկացնելու համար

Օրենքով նախատեսվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի ցանկացած տեսակի գովազդ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով։

Բանն այն է, որ «Վիվարո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադլայանին՝ Վիվառոյի Վիգենին, արդեն հաջողվել է մենաշնորհ հաստատել ոլորտում, հիմա էլ գովազդի արգելք մտցնելով՝ փորձում է մյուս ընկերություններին  առհասարակ դուրս մղել շուկայից։

Ի դեպ, օնլայն կազինոները «չարիք» համարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարման շրջանում Երևանի կենտրոնն ու արվարձանները ողողվել են բացառապես «Վիվառո»-ի գովազդային վահանակներով։ 

Իսկ Վիգեն Բադալյանը հանդիսանում է Փաշինյանի մերձավոր օլիգարխը։ Նաև նա է ֆինանսավորում Նիկոլ Փաշինյանին աջակցող ֆեյքային բանակներն ու հոգում է իշխանության մյուս ծախսերը։

Գրում է Mediaportը 

Կիսվել