Ռուսլան Բոբիևը և Անաստասիա Չիստովան դատապարտվել են 10 ամսվա ազատազրկման, քանի որ վիրավորել են հավատացյալների կրոնական զգացմունքները

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 29, 2021

Լուսանկարի հերոսները՝ բլոգեր Ռուսլան Բոբիևը և Անաստասիա Չիստովան դատապարտվել են 10 ամսվա ազատազրկման, քանի որ վիրավորել են հավատացյալների կրոնական զգացմունքները։ Իբրև թե՝ համարձակվել են օրալ սեքս բեմադրել կամ էլ իրականացնել Վասիլի Երանելու տաճարի դիմաց։ 

Երևի թե կյանքումս հանդիպած ամենաանհեթեթ միտքն է․ «վիրավորել հավատացյալների կրոնական զգացմունքները»։ Սա կրոնական ֆունդամենտալիզմի և էքստրեմիզմի հետադիմական դրսևորում է, երբ մեծամասնությունը բռնության սպառնալիքով իր մտայնությունները պարտադրում է մյուսներին։ 

Ի դեպ երիտասարդների արածն էլ մի բան չի՝ հանրային վայրում ակնհայտ լկտի վարքագիծ են դրսևորել, բայց այս պարագայում խնդիրը մեղադրանքն է, որը պարզապես անհեթեթություն է։

Գրում է Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել