Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի բանտում զրկում են բուժօգնությունից ու սայլակից

Աննա Անտոնյան Նոյեմբեր 19, 2025

Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է՝ հայտնել են նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, և փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Փաստաբանը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ 45-օրյա դադարից հետո Վիգեն Էուլջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին և կարճ խոսել։ 

Զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է իր ֆիզիկական վիճակի կտրուկ վատացման մասին, որ չի կարողանում քայլել և ունի անվասայլակի կարիք, ինչն ադրբեջանցիները չեն տրամադրում։

Բաքվի բանտում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը, որը գերեվարվել է 44-օրյա պատերազմից հետո, առողջական լուրջ խնդիրներ ունի, նրա վիճակը կտրուկ վատացել է, իսկ ադրբեջանական իշխանություններն անգամ բազային բուժօգնության չեն տրամադրում՝ ահազանգում են Վիգենի ընտանիքը և իրավապաշտպանները՝ նրա կյանքը վտանգված համարելով և պնդելով ու ակնկալելով, որ միջազգային մարդասիրական կառույցները պետք է անհապաղ միջամտեն:

Կիսվել