Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 13, 2025

Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք:

Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«SARS-CoV-2 XFG-ի նոր տարբերակը, որը ստացել է ոչ պաշտոնական «Ստրատուս» անվանումը, առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում 2025 թվականի հունվարի 27-ին:

2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»–ը նշանակեց որպես կորոնավիրուսի նոր տարբերակ, որը գտնվում է հսկողության տակ։

«Ստրատուսը» հայտնաբերվել էր 38 երկրում, այդ թվում՝ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում։ Այն հատկապես ակտիվ է Հարավարևելյան Ասիայում:

«Ստրատուս» շտամով առաջացած հիվանդությանը բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է՝ խռպոտություն:

Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ հոսպիտալացման ծանր դեպքերը կենտրոնացած են խոցելի խմբերում (տարեցներ, ուղեկցող հիվանդություններ):

Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք (հ.ց. 2.4 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (72 դեպք, հ.ց. 2.4 դեպք ըստ 100.000 բնակչության) նվազել է 2 դեպքով»,- ասվում է ՀՎԿԱԿ հաղորդագրության մեջ:

Կիսվել