Վաղը չէ մյուս օրվանից, եթե եղանակը թույլ տա, ամբողջ քաղաքում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ․ Տիգրան Ավինյան

Աննա Անտոնյան Փետրվար 13, 2026

Այսօր ամբողջ քաղաքով սկսելու ենք ասֆալտի կտրման աշխատանքները, բոլոր այն հատվածներում, որտեղ ունենք խորը փոսեր։ Վարչական շրջանների ղեկավարներն իրենց հերթին շատ խորը և վտանգավոր փոսերում որոշակի տեսակի նյութ են լցնելու, ասել է Տիգրան Ավինյանը։

«Վաղը չէ մյուս օրվանից, եթե եղանակը թույլ տա, ամբողջ քաղաքում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ», - նշել է Երևանի քաղաքապետը։

Կիսվել