Ուրբաթ օրվանից հոսպիտալացված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կլինիկական պատկերը բարդ է, և նա շարունակում է մնալ հիվանդանոցում։
«Վերջին օրերին և այսօր կատարված թեստերի արդյունքները բացահայտել են շնչուղիների պոլիմանրէային վարակ, ինչը հանգեցրել է թերապիայի հետագա փոփոխության։ Մինչ օրս կատարված բոլոր ուսումնասիրությունները վկայում են բարդ կլինիկական պատկերի մասին, որը կպահանջի համարժեք հիվանդանոցային բուժում», - ասվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ուրբաթ օրը, ընդունելությունից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապը գնացել է Հռոմի Gemelli հիվանդանոց՝ հետազոտվելու և հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Պոնտիֆիկոսի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են մինչև երկուշաբթի: