Հռոմի պապի մասնակցությամբ այս շաբաթավերջին սպասվող միջոցառումները Վատիկանը չեղյալ է համարել, քանի որ պոնտիֆիկոսը «պայքարում է բարդ շնչառական վարակի դեմ»:
Նա շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում։
Կիրակի օրվա պատարագը կմատուցվի, բայց ոչ Պապի կողմից։
Մոտ մեկ շաբաթ առաջ բրոնխիտով հիվանդացած Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները ստիպված են եղել փոխել նրա բուժման ձևը:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն անցած ուրբաթ օրվանից Հռոմի "Gemelli" հիվանդանոցում է։ 88-ամյա Ֆրանցիսկոս պապի մոտ հայտնաբերվել է պոլիմիկրոբային շնչառական վարակ: