Վատիկանում տեղի կունենա Գարեգին 2-րդ ամենայն հայոց Կաթողիկոսի եւ Հռոմի Լևոն 14-րդ պապի հանդիպումը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 15, 2025

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր մեկնել է Վատիկան:

Վեհափառը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Սա երկու եկեղեցիների հովվապետերի առաջին հանդիպումը կլինի Լևոն 14-րդի ընտրվելուց հետո:

Կիսվել