Վարժական հավաքներից խուսափողները քրեական հետապնդման կենթարկվեն. փոխնախարարը հայտնել է կարգի խստացման մասին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2025

Առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 

«Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս և խափանելիս, այլև հայտնաբերելիս և բացահայտելիս ռազմական ոստիկանությանն իրավասություն է վերապահվում աջակցել զինկոմիսարիատներին, քաղաքացիներին զինվորական հաշվառմամբ պարտադիր կամ զորահավաքային զորակոչի պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում։

Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման հիման վրա վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը և ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով: 

Հարգելի՛ գործընկերներ, օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել: Կառավարության նախաձեռնությամբ շտկվել է տեխնիկական վրիպակ ռազմական ոստիկանության մասին օրենքի ընդունման ժամկետի մասով: Օրենքների նախագծերը քննարկվել են համապատասխան հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Խնդրում եմ հավանության արժանացնել և կողմ քվեարկել»,- ներկայացրել է նա:  


Կիսվել