Վարդևանյանն ասաց՝ ինչպես ու երբ է որոշվել, որ ինքն է ստանձնելու փոխխոսնակի պաշտոնը

Աննա Անտոնյան Օգոստոս 10, 2026

ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրված Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նոր պաշտոնում իր աշխատանքին և ընդգծել, որ գիտակցում է ինչպես այդ կարգավիճակից բխող լիազորությունները, այնպես էլ հնարավոր դժվարությունները։


«Առնվազն պատկերացնում եմ, թե ԱԺ փոխնախագահի կարգավիճակն ինչ լիազորություններ է ենթադրում, բայց մյուս կողմից՝ դժվարությունները ևս պատկերացնում եմ»,- նշել է Վարդևանյանը։


Նրա խոսքով՝ իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը կայացվել էր դեռևս այն ժամանակ, երբ ընթանում էր ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացը։


Վարդևանյանը նաև ընդգծել է, որ մշտապես պատրաստակամություն է հայտնել հարգելու թիմի կողմից ընդունված որոշումները։


«Խմբակցության կողմից իմ թեկնածության որոշումը կայացվել է ի սկզբանե, երբ ընտրության արդյունքների վիճարկման գործընթացն էր և այլն։ Ես մշտապես ընդգծում էի, որ թիմի կողմից կայացված որոշումները հարգելու եմ»,- ասել է նա

Կիսվել