Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Աննա Անտոնյան Նոյեմբեր 21, 2025

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Պատճառը օրերս դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով: Խոսքը նաև Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասին է: Նրա նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն արարքի՝ դատարանում թույլ տրված արտահայտությունների համար: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Նշենք, որ հոր՝ Վարդան Ղուկասյանի գործով վերջին նիստից հետո Սպարտակ Ղուկասյանը սեռական հայհոյանքներ է հնչեցրել, որն էլ արձանագրվել է։

Հիշեցնենք, Վարդան Ղուկասյանին  մեղադրանք է առաջադրված կաշառքի գործով, իշխանությունների մասին հնչեցրած արտահայտությունների համար։ Դրա գումարվեց նաև երրորդ մեղադրանքը՝ օրերս Հակակոռուպցիոն դատարանում արված հայտարարությունների համար:

Կիսվել