ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հաջորդ կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ Պատարագին։
Այսօր վարչապետը կիրակնօրյա պատարագի էր մասնակցել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Նախորդ երկու կիրակի օրերին վարչապետը պատարագի էր մասնակցել Հովհաննավանքում, որտեղ պատարագ էր մատուցում կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը (Ստեփան Ասատրյանը)։
