«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբ Լեկորնուին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ նրան հաջողություններ ժողովրդին ծառայելու այս կարևոր առաքելության մեջ»,- X-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանը վճռական է շարունակել ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության ուղղությամբ։