«Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն այսօր Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստում օրենքի ուժով ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը։ Նա դարձել է համայնքապետ, քանի որ նրա ղեկավարած դաշինքը ՏԻՄ ընտրություններում հավաքվել էր քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին։ Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 19-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավագանու նիստին չի մասնակցել։ Մարտի 30–ի կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7 մանդատ, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը ստացել է 12 մանդատ, 2 մանդատ էլ ստացել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։