Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

Աննա Անտոնյան Ապրիլ 30, 2025

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։ 

Հրամանագիրը տարածել է ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Վահրամ Դումանյանին 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից», - նշված է հրամանագրում: 

Վահրամ Դումանյանը նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի փետրվարին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։


Կիսվել