Վահե Գրիգորյանը հրաժարական է տվել ՍԴ դատավորի պաշտոնից

Աննա Անտոնյան Ապրիլ 17, 2025

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարական է տվել, ինչի մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունից։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`; Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Կիսվել