Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով, Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով:

Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում նախագահը կանգառ է կատարել, ծանոթացել անցակետի ընթացիկ աշխատանքներին, այնուհետև Հանրապետության նախագահը կանգառ է կատարել Կիրանցում, ծանոթացել Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել համայնքի բնակիչների հետ:

Կիրանցում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին՝ ամփոփելով Վրաստան պաշտոնական այցը, ինչպես նաև անդրադարձել օրակարգային այլ թեմաների: