Ութ հայ գործարարներ աշխարհի դոլարային միլիարդատերերի Forbes-ի ցուցակում են

Աննա Անտոնյան Ապրիլ 03, 2024

Ութ հայ գործարարներ մտել են աշխարհի դոլարային միլիարդատերերի 38-րդ ցուցակ՝ ըստ Forbes-ի վարկածի։

Պարբերականի կայքում հրապարակված ցուցակի համաձայն՝ ռեյթինգում նշված են Էդուարդո Էրնեկյանը (Արգենտինա), որը 1 104-րդ տեղում է 3 մլրդ դոլար կարողությամբ, ռուսաստանցիներ Սամվել Կարապետյանը եւ Ալբերտ Ավդոլյանը, որոնք կիսում են 1 143-րդ տեղը յուրաքանչյուրը 2,9 մլրդ դոլարով։

Ռուսաստանցի գործարար, ծանոթությունների հավելվածների եւ Bumble եւ Badoo սոցցանցերի հիմնադիր Անդրեյ Անդրեեւը (Անդրեյ Օհանջանյանց) 1 615-րդ տեղում է 2 մլրդ դոլարով։ Հետո հեռուստաաստղ եւ բիզնես-լեդի Քիմ Քարդաշյանն է (ԱՄՆ)՝ 1 851-րդ տեղ, 1,7 մլրդ դոլար, Fix Price-ի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը (ՌԴ)՝ 1 951-րդ տեղ, 1,6 մլրդ, Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, Flagship Pioneering-ի ղեկավար Նուբար Աֆեյանը՝ 2 152-րդ տեղ, 1,4 մլրդ դոլար։

Արցախի նախկին պետնախարար, ներկայում Ադրբեջանի բանտում գտնվող ներդրող եւ մեկենաս Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ միասին նշված է 2 545-րդ տեղում՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ։

Կիսվել