Ուսանողների հետ քննարկել ենք օգոստոսի 8-ից հետո Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 27, 2025

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ակադեմիայի մագիստրանտների հետ։

«Ուսանողների հետ քննարկել ենք օգոստոսի 8-ից հետո Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության կարևորությունը, ինչպես նաև անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,- սոցցանցի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

Կիսվել