Արամ Ավետիսյանը, ով իրեն ներկայացնում է որպես հայ քաղաքական վերլուծաբան, օրեր առաջ ձերբակալվել էր Մոսկվայի "Վնուկովո" օդանավակայանում։
Հաղորդվում է, որ նա Երևանից ժամանել էր Մոսկվա՝ նկարահանող խմբի կազմում։
Նշված անձը իր հայալեզու հարթակներում համակարգված կերպով տարածել է կեղծ տեղեկություններ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Ռուսաստանի և նրա ժողովրդի մասին։ Նա նաև վիրավորական գրառումներ է արել և պառակտող խոսք տարածել, այդ թվում՝ հայկական հասարակության մեջ։
Հայտնի է նաև, որ մի քանի ժամ տևած ձերբակալությունից հետո նրան ազատ են արձակել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների խնդրանքով։
Նշվում է նաև, որ նա սերտ կապերի մեջ է ադրբեջանական կողմի հետ և նա հանդիսանում է Ադրբեջանի նախագիծը։