Կորեցկու թեկնածությանը հուլիսի 16-ին կողմ են քվեարկել Գերագույն ռադայի 289 անդամներ։ Սա պատերազմական վիճակում գտնվող Ուկրաինայում արդեն երրորդ վարչապետի ընտրությունն է։ Ավելի վաղ խորհրդարանը պաշտոնանկ էր արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին, ինչից հետո կառավարությունը հրաժարական էր տվել։