Ուկրաինայի հետ շփման գծում 700 հազարից ավելի ռուս զինվոր կա. Պուտին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 19, 2025

«Հատուկ ռազմական գործողության» մասնակիցները պետք է ստանձնեն ղեկավար պաշտոններ, հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ուկրաինայի հետ շփման գծում ավելի քան 700 հազար ռուս զինվոր կա, հայտարարել է Ռուսաստանի նախագահը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Կրեմլն Ուկրաինայի դեմ պատերազմը «հատուկ ռազմական գործողություն» է անվանում։ Վլադիմիր Պուտինն ասել է, թե դրա մասնակիցները պետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնեն:

«Վստահ եմ՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցները դրական ներդրում կունենան քաղաքական կուսակցությունների ու պետական կառույցների աշխատանքներում, նրանք փոխարինելու են մեզ», - հայտարարել է Պուտինը։

Կիսվել