Ուկրաինայի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ առանց էլեկտրաէներգիայի են մնացել

Աննա Անտոնյան Ապրիլ 01, 2025

Ուկրաինայի հարավային բնակավայրերում տասնյակ հազարավոր մարդիկ առանց էլեկտրաէներգիայի են մնացել ռուսական հարվածների պատճառով, չնայած Կրեմլի պնդումներին, որ ռուսական ուժերը չեն թիրախավորում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։

Անցած օրերին Մոսկվան մերժել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ առաջարկը անվերապահ և լիարժեք հրադադարի մասին, սակայն համաձայնել է ժամանակավոր դադարեցնել ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ հարձակումները։

Պաշտոնական Կիևը պնդում է՝ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել էներգետիկ կառույցներին:

«Այսօր առավոտյան ռուսական հերթական հարվածը վնասել է Խերսոնում գտնվող էլեկտրակայանը՝ առանց էլեկտրականության թողնելով 45 հազար բնակչի», - հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

Կիսվել