Ուկրաինայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության ստվերային նավատորմին պատկանող և ռուսական նավթ ու գազ տեղափոխող բոլոր նավերը կարող են դիտարկվել որպես օրինական ռազմական թիրախներ, քանի որ դրանք ուղղակիորեն ապահովում են Կրեմլի պատերազմական մեքենայի ֆինանսավորումը:
Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան ընդգծել է, որ հիմնավոր հարցեր են առաջանում այն մասին, թե արդյոք պատժամիջոցները շրջանցող այդ տանկերների գործունեությունը կարող է համարվել զուտ սովորական առևտրային նավարկություն, քանի որ դրանք կրիտիկական դեր են խաղում Ռուսաստանի բյուջետային եկամուտների ստեղծման և Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների շարունակականության ապահովման գործում: Այս հայտարարությունը հաջորդել է հունիսի սկզբին Մոսկվայի կողմից Միջազգային ծովային կազմակերպությանը ուղարկված մեկ այլ նամակին, որտեղ Ռուսաստանը Կիևին մեղադրել էր ծովային ահաբեկչության մեջ՝ կապված մարտ ամսին Միջերկրական ծովում ռուսական Arctic Metagaz տանկերի վրա ուկրաինական ուժերի իրականացրած հաջող հարձակման հետ։