Թուրքիան ծաղիկներով դիմավորեց հայ ռասիստներին ծուռ հայելիների թագավորությունում

Աննա Անտոնյան Փետրվար 03, 2022

Վերջին օրերին մամուլում իրար հետևից հրապարակվեցին նյութեր ,թե Հայաստանում ռասիզմի  ընդգծուն դեպքեր են գրանցվել ։

Նախ հրապարակվեց եզդի զինվորին կտտանքների ենթարկելու լուրը , թե իբր ծառայակից ընկերները ստիպել են մաքրել զուգարանը ,որի բացասական պատասխանից հետո սկսել են ծեծել կամ նվաստացնել։

Հաջորդ օրը նույն լուրի մասին ծառայակից ընկերների այլ պատմածը սակայն նույն մամուլը չանդրադարձավ ։ Մեղադրելու չէ սակայն , վաղուց ընթերցողն է թելադրում ճաշակ ,իսկ ընթերցողը միայն տեսարան է ուզում ։ 

Ինչևէ ...

Հաջորդ օրը մոռացած եզդի զինվորի կտտանքները, մամուլը շրջանառեց,  թե Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցի երեխային խոշտանգել են և ստորացրել,  ստիպել կղանք ուտի ,տաք խաղալիքներով այրել են կրծքավանդակի հատվածը , կամ հող ուտել ։ Ֆեյսբուքը շտապեց մարդասիրական ցավ արտահայտել ,առանց անմեղության կանխավարկածի ու միանգամից անարգանքի սյանը գամեցին մանկապարտեզի դաստիարակներին։ 

Այլազգիների նկատմամբ անհանդուրժող հայերի ֆոնին սակայն չուշացավ մամուլի այլ փայլատակումը ` աշխարհի "ամենադեմոկրատ" Թուրքիան Հայաստանից ժամանած ուղևորներին դիմավորել է ծաղիկներով։

Ենթադրություններ... 

Այլևս միայն փաստեր , իսկ վերը նշվածներից Հայաստանում կատարվածը միայն օդում կախված լուրեր էին , որոնք մեր ձեռամբ ավելի համոզիչ հնչեց ,քան Թուրքիա մեկնած հայերի ծաղիկներով դիմավորելը։

Օրվա խմբագրականը Արմինե Մելքոնյանից

Կիսվել