Թուրքական ռազմական պատվիրակությունը այցելել է Նախիջևան

Աննա Անտոնյան Հուլիս 06, 2026

Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանի ռեկտորի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Բուրհան Աքթաշի գլխավորած պատվիրակությունը այցելել է Նախիջևան։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ռազմական կրթության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը, քննարկվել են այս ոլորտում առաջիկա միջոցառումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Պատվիրակությանը ներկայացվել է Առանձին համակցված բանակի մարտական ​​​​կառավարման կենտրոնի գործունեությունը։

Կիսվել