Թուրքիայում 5 օրվա ընթացքում երկրորդ անգամ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

Աննա Անտոնյան Փետրվար 21, 2025

Անակարայում 3,5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել նաև փետրվարի 17-ին։

Թուրքիայի մայրաքաղաքում 5 օրվա ընթացքում երկրորդ անգամ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ 3 մագնիտուդով ցնցում է գրանցվել Անկարայի Մամակ շրջանում:

Օջախի 7 կմ խորությամբ ցնցումներն արձանագրվել են առավոտյան։

Փետրվարի 17-ին Անկարայում 3,5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Սեյսմոլոգները չեն բացառում, որ կարող են նոր ստորգետնյա ցնցումներ լինել։


Կիսվել