Թրամփը պաշտոնից հեռացրել է Ռազմական ղեկավարների կոմիտեի նախագահին

Աննա Անտոնյան Փետրվար 22, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ին աշխատանքից ազատել է ռազմական ղեկավարների կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունին։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարի ծառայելու համար։ Նա ականավոր առաջնորդ է, ես նրան և իր ընտանիքին մեծ ապագա եմ մաղթում», - գրել է Թրամփը։

Բրաունի պաշտոնանկությունն ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարած՝ բանակը բազմազանությունից, հավասարությունից և ներառականությունից (DEI) մաքրելու ծրագրի շրջանակներում է։

«Ցանկացած գեներալ կամ որևէ այլ ոք, որ ներգրավված է եղել դրանում, պետք է հեռանա», - հայտարարել է Հեգսեթը:

Բրաունին այդ պաշտոնին առաջադրել էր Ջո Բայդենը 2023-ին, մինչ այդ նա զբաղեցրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարի պաշտոնը։

Թրամփը Բրաունի փոխարեն առաջադրել է Դեն Քեյնիի թեկնածությունը, որը պետք է հաստատի Սենատը։

Կիսվել