Թրամփի վարչակազմն ԱՄՆ ՄԶԳ-ի ավելի քան 10,000-անոց անձնակացմից կպահի միայն 294-ին

Աննա Անտոնյան Փետրվար 07, 2025

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ավելի քան 10,000-անոց անձնակացմից պահել միայն 294-ին:

«Սա զայրացնում է», — ասել է USAID-ի նախկին ղեկավար Բրայան Էթվուդը՝ հավելելով, որ անձնակազմի զանգվածային կրճատումը կկործանի գործակալությունը, որն «օգնել է տասնյակ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում փրկվել մահից»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրճատումների մասին դեռ որևէ մեկնաբանություն չի տվել։

ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռ հունվարի 24-ին էր որոշել սառեցնել ԱՄՆ-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք երկրի արտաքին քաղաքական նպատակներին համապատասխանեցնելու Թրամփի ջանքերի շրջանակում: Սպիտակ տան ղեկավարի այդ հրամանը պահանջում է 90 օրով դադարեցնել ԱՄՆ-ի արտաքին օժանդակությունը՝ դրա արդյունավետությունը գնահատելու և «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը համապատասխանեցնելու» նպատակով:

Կիսվել