«Թրամփի ուղիով» գործելու է մաքսային ծառայությունը». ՊԵԿ նախագահ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 12, 2025

«Թրամփի ուղին» ենթադրում է մաքսային ծառայության առկայություն: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այո, մաքսային ծառայությունը էդտեղ գործելու է», - խորհրդարանում այսօր հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք մաքսային համակարգը գործելու է այս ուղիով և ինչ կարգով:

«Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում», - ասել է Հակոբյանը:

Կիսվել