ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Coca-Cola-ն համաձայնել է ԱՄՆ-ում վաճառվող իր արտադրանքով օգտագործել շաքարեղեգ։
Այժմ Coca-Cola-ն օգտագործում է եգիպտացորենի օշարակ, իսկ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի-կրտսերի կարծիքով, այն վնասակար է առողջությանը։
Coca-Cola-ի ներկայացուցիչը, չհաստատելով բաղադրատոմսը փոխելու փաստը, հայտարարել է, որ ընկերությունը «գնահատում է նախագահ Թրամփի խանդավառությունը» եւ «մոտ ժամանակներս կներկայացնի Coca-Cola հոսքագծի նորարարական արտադրանքի մասին մանրամասներ»։