Տորոնտոյի օդանավակայանում անհայտ անձինք 20 միլիոն կանադական դոլար արժողությամբ (մոտ 15 միլիոն դոլար) ոսկով եւ այլ իրերով բեռնարկղ են գողացել, հայտնում է կանադական CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության տվյալները։
«Բեռնարկղը օդանավակայան է բերվել երկուշաբթի երեկոյան․․․Այն տեղավորել են օդանավակայանի պահեստում, որից հետո «ապօրինի միջոցներով գողացվել է», մեջբերում է հեռուստաալիքը Տորոնտոյի ոստիկանության ներկայացուցիչ Սթիվեն Դիեվեսթեյնի հայտարարությունը, որը նա արել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Տորոնտոյի օդանավակայանների վարչությունը հայտնել է, որ գողերը մուտք են գործել պահեստի բաց տարածքի կողմից, որը վարձակալում է երրրոդ կողմը եւ որ այդ հատվածը գտնվում է անվտանգության հիմնակա գծի սահմաններից դուրս։
«Գողերը մուտք չեն գործել բուն օդանավակայան, եւ դա վտանգ չի ներկայացրել ուղեւորների կամ օդանավակայանի աշխատակիցների համար», - նշում է գործակալությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը շարունակում է միջադեպի հետաքննությունը։