Ամանորը կնշվի դեկտեմբերի 31-ից հունվարի 1֊ը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 15, 2021

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 16-ի նիստի օրակարգային չզեկուցվող հարցերի շարքում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» նախագիծը:

Կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:»

Հոդված 2. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 1.1-րդ հոդվածը։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է  հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ:

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։ 

Ներկայումս  ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին»:

Կիսվել