Քաղաքացին դանակի սպառնալիքով «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցուհուց տոմս է պահանջել

Աննա Անտոնյան Փետրվար 10, 2022

Փետրվարի 9-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։

Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։

28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։

Տուժողից ընդունվել է հաղորդում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Կիսվել