Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Աննա Անտոնյան Հունիս 22, 2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: 

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:


Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

Կիսվել