Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ

Աննա Անտոնյան Հունիս 19, 2021

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել

«Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ:

Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ  կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն:


Իրեն գժի տեղ դնելու սովորություն ունեցող կապիտուլյանտը նաև սա չի մարսելու, իսկ դո՞ւք, պարոնայք իրավապահներ: Կարծում եք կմարսե՞ք: 


Թեև մեր թիմակիցներն արդեն իմունիտետ ունեն նման հիմարությունների նկատմամբ, որովհետև գիտեն, որ մեջքին կանգնած է հզոր և կուռ թիմ, բայց հիմա ու վերջին անգամ զգուշացնում եմ՝ կա՛նգ առեք քանի ուշ չէ, խելքի եկեք, մի կատարեք «չագուջով գժի» ապօրինի հրահանգները, հակառակ դեպքում ներում չի լինելու:


Սիրելի՛ թիմակիցներ, պինդ կացեք, մի տրվեք սադրանքների: Վստահ եղեք, այս աննորմալությանը հաշված ժամեր են մնացել։


#Պատիվ_ունեմ»

Կիսվել