Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ. ՊՆ
Աննա Անտոնյան
Ապրիլ 08, 2025
Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ:
ՊՆ-ից բնակչությանը խնդրում են ընդունել ի գիտություն: