Սյունիքում սպանված 57-ամյա պահնորդի գործով քննվող հիմնական վարկածներից մեկը ադրբեջանցիների կողմից սպանությունն է

Աննա Անտոնյան Ապրիլ 13, 2023

Նախօրեին՝ ապրիլի 12-ին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետում սպանված հայտնաբերված 57-ամյա պահնորդի գործով իրավապահները, հիմնական վարկածներից մեկը դիտարկում են ադրբեջանցիների կողմից սպանությունը:

Մեր տեղեկություններով՝ այդ օրը անհետացել է նաեւ մի մարդ: Չի բացառվում, որ խոսքը գնում է ադրբեջանցիների կողմից առևանգման մասին:

Նշենք, որ այդ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի եւ որովայնի հատվածում: Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել