Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան

Աննա Անտոնյան Օգոստոս 09, 2025

Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող, այսօր՝ օգոստոսի 9-ին, պատասխանելով ԶԼՄ-ներից ստացված հարցերին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մարզ, մենք հռչակագրով էլ արձանագրեցինք, որ միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու։

Երկրորդը ռազմական հենակետ․ Իրանի նկատմամբ այս նախագծում որևէ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա և դրա մասին խոսք լինել չի կարող, պետք չի ստեղծել խոսություներ, որոնք չկան», - ասել է Փաշինյանը։

Կիսվել