«Սուրմալու»–ի փլատակների տակից դուրս է բերվել կնոջ դի. ինքնությունն անհայտ է

Աննա Անտոնյան Օգոստոս 14, 2022

ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը հայտնեց, որ դին եղել է այրված, անճանաչելի վիճակում։«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի փլատակների տակից քիչ առաջ դուրս է բերվել պայթյունի հետևանքով զոհված երկրորդ քաղաքացու դին։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։
Նրա խոսքով, զոհի ինքնությունն այս պահին պարզված չէ։ Դին եղել է այրված, անճանաչելի վիճակում։ Գրիգորյանը հայտնեց միայն, որ զոհը կին է։
Նշենք, որ առաջին զոհը «Սուրմալուից» «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Հայտնի է, որ նա 40-45 տարեկան տղամարդ էր։ Ներկա պահին, պաշտոնական տվյալներով, կա 57 տուժած։ 
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որին հրդեհ է հաջորդել։

Կիսվել