Ստեփանակերտում վառելիքի պահեստում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ. շտաբ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 26, 2023

Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։ Այս մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:

«Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել` զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին»,-ասված  է հաղորդագրության մեջ:

Կիսվել