Starbucks-ի բաժնետերը սրճարանների ցանցին մեղադրել է ռասայական խտրականության մեջ
Աննա Անտոնյան
Սեպտեմբեր 01, 2022
Ամերիկյան քաղաքացիական իրավունքների նախագիծը (ACR Project) հայց է ներկայացրել Starbucks-ի գործադիր տնօրեն Հովարդ Շուլցի եւ այլ պաշտոնյաների դեմ՝ սորճարաններին մեղադրելով ռասայական խտրականության մեջ, ասվում է ԱՄՆ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի (NCPPR) մամուլի հաղորդագրության մեջ, որը Starbucks-ի բաժնետեր է հանդիսանում:
Նշվում է, որ հայցը ներկայացվել է ԱՄՆ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի անունից։
«Երեկ Ամերիկյան քաղաքացիական իրավունքների նախագիծը (ACR Project) հայց է ներկայացրել Վաշինգտոնի Սփոքեն քաղաքում Starbucks-ի գործադիր տնօրեն Հովարդ Շուլցի, ինչպես նաեւ ընկերության պաշտոնյաների եւ տնօրենների դեմ: NCPPR հայցը պնդում է, որ Starbucks-ի քաղաքականությունը խախտում է քաղաքացիական իրավունքների մասին նահանգային եւ դաշնային օրենքները... Հայտարարության նպատակն է արգելել Starbucks-ի պաշտոնյաներին եւ տնօրեններին շարունակել ռասայական խտրականության քաղաքականություն վարել եւ պատասխանատվության ենթարկել նրանց այն վնասի համար, որ այդ քաղաքականությունը հասցրել է բաժնետերերին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ NCPPR Free Enterprise նախագծի ղեկավար Սքոթ Շեպարդի՝ Starbucks-ը ոչ սպիտակամորթ աշխատակիցների թվի «նպատակներ է սահմանել, «այդ նպատակները կապված են ղեկավարների փոխհատուցման հետ»,- ասել է Շեպարդը: Նրա կարծիքով՝ դա «բացահայտ ռասայական խտրականություն է»։
Ընկերության հաշվետվություններից հետեւում է, որ նրա զուտ շահույթը 2021/22 ֆինանսական տարվա առաջին երեք եռամսյակների համար (ավարտվել է հուլիսի 3-ին) 2.403 միլիարդ դոլար է կազմել։ Starbucks-ը, որը հիմնադրվել է 1971-ին Սիեթլում, կառավարում է շուրջ 35.000 սրճարանների ցանցն ամբողջ աշխարհում:
Կիսվել