Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը այժմ վերականգնողական բուժման կարիք ունի․ վիճակը բավարար է

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 11, 2023

Սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Պողոսյանի բուժման ակտիվ փուլն ավարտվել է։ Այս մասին  ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,- ասաց Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: Նշենք՝ ՊՆ-ն հաղորդել էր, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ 

Կիսվել