Հայաստանի խնդիրները Սփյուռքինն են, Սփյուռքի խնդիրները ՝ Հայաստանինը

Աննա Անտոնյան Ապրիլ 09, 2022

Սփյուռքի կարևորությունը Հայաստանի համար

Հայաստանի խնդիրները Սփյուռքինն են, Սփյուռքի խնդիրները ՝ Հայաստանինը։ Սփյուռքահայության առջև ծառացած  են բազմաթիվ խնդիրներ, սակայն ամենալուրջ հիմնահարցն ազգային ինքնության պահպանումն է։ Ներկա գլոբալացման գործընթացներում, երբ տեղի է ունենում հոգևոր արժեքների համահարթեցում, սփյուռքն առավել խոցելի է դառնում ձուլման սպառնալիքների առջև, հարկավոր են գործուն ջանքեր ազգային  դիմագծի պահպանման համար։

Հայաստանը պետք է ստանձնի Սփյուռքում հայապահպանության բարդ գործը։ Պետության նպատակաուղղված ջանքերի շնորհիվ է հիմնականում հնարավոր ձուլման սպառնալիքների դիմագրավումը։ Հատկապես կարևոր է երիտասարդության շրջանում փոխադարձ կապերի ու շփումների խորացումը։   Մատաղ սերունդը պետք է ճանաչի իր արմատները, իր լեզուն , իր անցյալն ու իր ինքնությունը: Այն ազգը, ով մոռանում է իր անցյալը, չի կարող ապագա ունենալ:

 Հայաստանը պետք է դառնա հայ մշակույթի ու հայագիտության կենտրոն, դրանց տարածման օջախ։

Գրում է Արտյոմ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել