Սփայսի պատճառահետևանքային կապը

Աննա Անտոնյան Փետրվար 11, 2023

Հանրապետության հրապարակում փետրվարի 10֊ին մարտաֆիլմ հիշեցնող տեսարանի հերոսը Hummer մակնիշի մեքենայի վարորդը 25 ամյա երիտասարդ էր , ով իր այդ տարիքում արդեն բռնել է կործանման ուղին։ Ոստիկանությունը ժամեր անց պետք է բացահայտեր, որ վարորդը գտնվում է սփայս թմրամիջոցի ազդեցության տակ ։ Հայտնի է , որ սփայսը մարիխուանայից 5-10 անգամ ավելի ուժեղ է ու կործանարար: Այն հանգամանքը, որ սփայսը ոչ թե ներարկում, այլ ծխում են, նպաստում է դրա տարածմանը։

Սփայս օգտագործողների մեծ մասն ինքնասպանություն է գործում, իսկ ողջ մնացածները դառնում են հաշմանդամ` կորցնելով տեսողությունը, լսողությունը, քայլելու ունակությունը։ Տուժում է ամբողջ օրգանիզմը, մասնավորապես՝ թոքերը, լյարդը։ Գլխուղեղի արյունատար անոթները կտրուկ նեղանում են՝փորձելով թույնը հիմնական արյան հոսք չթողնել։ Սփայսի հաճախակի օգտագործման դեպքում առաջանում են հալյուցինացիաներ, խուճապ, փսխում, վախի զգացողություն:

Սփայսի վտանգավոր հատկությունները շատ են ու օգտագործողները դա փաստ գիտեն ։ 

Սփայսի հայրենիքը համարվում է Չինաստանը ։ 

Եվ պետական համակարգը ,որը պետք է կանխի նախ պատճառահետևանքային կապը ,սխալ կետից է սկսել իր ռազմավարությունը ։

Դա նման է նույն համակարգի մեկ այլ հայելու վաճառքի կույրերի թաղում , երբ հրավառության ատրիբուտների ներկրումը արգելելու փոխարեն արգելում են հրավառությունը։ 

Սփայսի դեպքում էլ , երիտասարդի ձերբակալությամբ դիմակազերծվեց ՀՀ պետական համակարգի ողջ թշվառությունը։

Ստացվում է սփայսի ոչ միայն ներկրումն է հասել մեծ ծավալների ,այլև դրանց վաճառքը ։

Կիսվել