Սպասվում է կարճատև անձրև

Աննա Անտոնյան Հունիս 06, 2025

Հանրապետության տարածքում` հունիսի 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունիսի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել