Սպասվում է առանց տեղումների եղանակ

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2025

Երևան քաղաքում` նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: 

Քամին` հարավարևմտյան՝ 2-5մ/վ: 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Կիսվել